Միջազգային Բեռնափոխադրող Ընկերություն

ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր շաբաթ հավաքական բեռնափոխադրում Երևանի ու Մոսկվայի պահեստների միջև: Հեռ՝ +374 55 94 94 94

«ԱՊԱՎԵՆ»-ը խոշոր բեռնափոխադրող ընկերություն է Հայաստանում և արտասահմանում: «ԱՊԱՎԵՆ» ընկերությունն ունի իր գրասենյակները, տեխնիկական և մարդկային ռեսուրսները փոխադրման առանցքային կետերում` Փոթիում, Թբիլիսիում, Նովոռոսիյսկում, ինչը թույլ է տալիս կատարել ներդաշնակ և արդյունավետ աշխատանք ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Մեր ընկերության գլխավոր առանձնահատկությունը` դա նրա ուղղվածությունն է դեպի ապագան, միշտ մի քանի քայլ առաջ լինելու փորձը, որպեսզի կյանքի կոչի հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն:

Իր գործունեության երկար տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների վստահությունը` շնորհիվ.

  • աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի,
  • կազմակերպության ճիշտ կառուցվածքի,
  • տվյալ գործունեության բոլոր յուրահատկություններին և բնագավառի նրբություններին տիրապետող ընկերության ղեկավարների փորձի:

Ընկերությունը գործում է որպես մեկ միասնական օրգանիզմ, որը համակված է համախմբված աշխատանքի ընդհանուր գաղափարով: Ընկերության օղակները օժտված են ինքնուրույնությամբ, նախաձեռնության իրավունքով, մանևրելու հնարավորությամբ, սակայն միևնույն ժամանակ նրանք պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար ընկերության առջև` որպես մեկ միասնական ամբողջի: Ընկերության կորպորատիվ ոգին պահպանվում է ընդհանուր նպատակին ծառայելու գաղափարով, ինչպես նաև կադրեր վերարտադրելու և աճեցնելու շնորհիվ, ում փոխանցվում են փորձն ու աշխատելու հմտությունները, ովքեր հետագայում դառնում են ընկերության փիլիսոփայության կրողները:

Հաճախորդներ
Հավաստագրեր և մրցանակներ