Մեր մասին

«ԱՊԱՎԵՆ» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին և գրեթե Հայաստանի Հանրապետության հասակակիցն է: Ընկերության կայացումը և զարգացումն ընթանում էին հանրապետության կայացմանը զուգահեռ, երբեմն էլ հանդիսանում էին վերջինիս զարգացման աստիճանի ցուցանիշը:

Ընկերության ստեղծման նպատակն էր կազմակերպել հումանիտար բեռների փոխադրումը Հայաստան: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը ստիպված էր առնչվելու մի շարք դժվարությունների հետ` հարևան երկրների հետ հաղորդակցման անորակ ուղիների, հեռահաղորդակցման սուղ հնարավորությունների, չձևավորված մաքսային ծառայության և տվյալ ոլորտում մասնագետների բացակայության հետ: Սակայն այդ ամենը փոխհատուցվում էր երկրին օգնելու պատրաստակամությամբ և ընկերության հիմնադիրների անձնական կապերով հարևան երկրներում, մասնավորապես` Վրաստանում:

Ընկերության հետագա զարգացումը տեղի էր ունենում «փորձերի և սխալներիե սկզբունքով, ինչն ի վերջո բերեց բեռնափոխադրումների ոլորտում ամենաօպտիմալ լուծումների բացահայտմանը, որոնք կիրառելի են հայկական իրականությունում:

Այժմ «ԱՊԱՎԵՆ»-ը իրենից ներկայացնում է խոշոր տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերություն, որն ունի գրասենյակների իր ցանցն արտասահմանում, լիարժեք և առաջատար տեխնիկական հանդերձանք, հաճախորդների և գործընկերների մեծ բազա:

Հաճախորդներ
Հավաստագրեր և մրցանակներ